Թրամփը մեկ ամառվա ընթացքում ոչնչացրեց ԱՄՆ-Հնդկաստան 30 տարվա հարաբերությունները
31 ՕԳՍ 2025 09:19

Թրամփը մեկ ամառվա ընթացքում ոչնչացրեց ԱՄՆ-Հնդկաստան 30 տարվա հարաբերությունները
31 ՕԳՍ 2025 09:19
Երեք տասնամյակ շարունակ ԱՄՆ-ի հաջորդաբար փոխվող նախագահները հսկայական դիվանագիտական ջանքեր են գործադրել Հնդկաստանի հետ բարեկամություն հաստատելու համար:
Թեմային ԱՄՆ-Հնդկաստան մերօրյան հարաբերությունների ֆոնին անդրադարձել է The New York Times-ը:
Բիլ Քլինթոնը, որը հիմք է դրել ժամանակակից ամերիկա-հնդկական գործընկերությանը, այս երկու ժողովրդավարություններն անվանել է «բնական դաշնակիցներ»:
Ջորջ Բուշ կրտսերը ԱՄՆ-ին և Հնդկաստանին նկարագրել է որպես «մարդկային ազատության գործում եղբայրներ»:
Բարաք Օբաման և Ջո Բայդենը Հնդկաստանի հետ հարաբերությունները համարել են ընթացիկ դարի կարևորագույն գլոբալ դաշինքներից մեկը:
Վաշինգտոնի համար Հնդկաստանը ներկայացնում էր հսկայական զարգացող շուկա, Չինաստանին հակակշռող պոտենցիալ գործընկեր, Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության ապահովման բանալային գործընկեր և աճող ուժ, որի ժողովրդավարական ինքնությունը կամրապնդեր կանոնների վրա հիմնված միջազգային կարգը:
Իր հերթին, Հնդկաստանը՝ գրեթե մեկ դար բրիտանական գաղութային տիրապետությունից հետո Արևմուտքի նկատմամբ անվստահությամբ լցված, աստիճանաբար հաղթահարեց սառը պատերազմի ժամանակաշրջանի կասկածները Վաշինգտոնի նկատմամբ, որը տասնամյակներ շարունակ զինել և ֆինանսավորել էր նրա երդվյալ թշնամի Պակիստանին, և դանդաղորեն մերձեցավ Միացյալ Նահանգների հետ:
Դոնալդ Թրամփին բավարարեց մեկ ամառ՝ այդ ձեռքբերումները ոչնչացնելու համար: Մայիսին նա իրեն վերագրեց Հնդկաստանի և Պակիստանի միջև կարճատև ռազմական հակամարտության դադարեցման վաստակը: Սա վրդովեցրեց Հնդկաստանին, որը իր Պակիստանի հետ վեճերը համարում է բացառապես երկկողմանի, և նվաստացրեց վարչապետ Նարենդրա Մոդիին, ով պարծենում էր «իմ ընկեր Դոնալդ Թրամփի» հետ իր մտերմությամբ:
Այս օրերին, Վաշինգտոնի հետ հարաբերությունների նկատելի լարվածության ֆոնին, որի նախաձեռնողը փաստացի և անթաքույց եղել է Թրամփը, Հնդկաստանը քայլեր է ձեռնարկում հարաբերությունները Չինաստանի հետ բարելավելու ուղղությամբ ու այդ ճանապարհին արդեն որոշակի ձեռքբերումներ ունի:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել